Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Մենք պատրաստ էինք նույն կերպ (ինչպես Ղազախստանում 2022 թ.հունվարին- խմբ.) օգնելու ՀԱՊԿ նույնպիսի անդամի, ինչպիսին Հայաստանն է։ Այս մասին «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է @ArmeniaSputnik-ը։

«2022թ. աշնանը, կազմակերպության՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել՝ տեղակայման մասին։ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը ՀՀ տարածքում՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով, այնուհետև, վերջին պահին, հենց գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Այն մնում է թղթային և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր, որ արդեն համաձայնեցված է, և պատրաստ լիներ ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», - Նշել է ԱԳ նախարարը։

--00—ԶՀ