Երկրում բնակվող ազգություններին պետք է միավորի լեզուն, այլ ոչ ռուսերենը․ Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 21, 24News

սալոմե զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրի տարածքում բնակվող տարբեր ազգություններին պետք է միավորի լեզուն, սակայն ոչ ռուսերենը։ Այս մասին նա ասել է Գարդաբանիում՝ էթնիկ ադրբեջանցիների Նովրուզ բայրամ տոնի ժամանակ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։

«Ընդհանուր ապագան հիմնված է այն բանի վրա, որ մեզ մեկ լեզու է միավորում։ Ես չեմ կարող ձեզ հետ ռուսերեն խոսել, դա բացառված է, քանի որ այն լեզու չէ, որը մեզ միավորում է։ Ես կարող եմ ադրբեջաներեն մի քանի բառ սովորել և ասել ձեզ «Նովրուզ բայրամ իզինմուբարաք»։ Եվ ես ավելի շատ կսովորեմ։ Բայց ձեր ապագան, երիտասարդության ապագան և մեր ապագան, ամեն դեպքում, կախված է մեր՝ մեկ լեզվով խոսելուց»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։