Հայտնի է՝ այս տարի երբ կանցկացվեն ավագանու ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ավագանու ընտրություններ

Երևան քաղաքի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցում» հայտնել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը ընդգծում է՝ Կառավարությունը, առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, պետք է օր նշանակի, երբ կառավարությունը կհաստատի, մենք էլ կհաստատենք․

«Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածը, և այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի, սակայն ամեն դեպքում կառավարությունն է օրը նշանակում»,- մանրամասնել է նա։ 

--00—ՍՊ