Մեկնարկել է Էդուարդ Բաբայանի գործով դատաքննությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 21, 24News

Էդուարդ Բաբայան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 21–ին, մեկնարկել է 2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի գործով դատավարությունը. ամբաստանյալի աթոռին ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանն է։

Այսօրվա նիստում Բաբայանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարեց, որ իրեն տուժող չի համարում։

Այժմ դատարանում հարցաքննվում են գործով վկաները։

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։

Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։