ԱԺ-ն մարտի 26-ին գումարվող հերթական նիստերից հետո կգումարի արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ԱԺ

ՀՀ կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը 2019 թվա­կա­նի մարտի 26-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարի ԱԺ ար­տա­հերթ նիստ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նիստում կընդգրկվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանա­դրա­կան օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադ­րա­կան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը: