Դատավորը գրավի դիմաց ազատ արձակեց խմած վիճակում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

վթար

Մարտի 19-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քնիչ Արտյոմ Համզոյանը միջնորդությոուն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Ֆարամազյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (դեպքի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դատավոր Ա. Վարդապետյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է և քննիչի միջնորդությունը, և կասկածյալի փաստաբան Հովիկ Արսենյանի միջնորդությունը։

Հ. Արսենյանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալն ազատ արձակվի 2 մլն դրամ գրավի դիմաց։

Դատարանը բավարարել է և կալանքի, և գրավի միջնորդությունը և կասկածյալը գրավի դիմաց դատարանից ազատ է արձակվել։