Հարկադիրն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանի ֆեյսբուքյան գրառմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

հարկադիր

Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանի՝ ս/թ մարտի 18-ի ֆեյսբուքյան գրառման՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը վերոնշյալ օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը: 

Հետևապես, Հարկադիր կատարման ծառայությունում չի կարող հարուցվել որևէ կատարողական վարույթ՝ առանց օրենքով սահմանված իրավական հիմքերի առկայության: 

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ծառայությունը բազմիցս կոչով հանդես է եկել, որ եթե կան որևէ հարկադիր կատարողի գործունեության կամ անգործության վերաբերյալ հիմնավոր փաստեր և/կամ ապացույցներ, խնդրում ենք դիմել Ծառայություն կամ իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու նպատակով: 

Հարկադիր կատարման ծառայությունը, իր որդեգրած քաղաքականությանը համաձայն, շարունակում է բաց, հասանելի ու մատչելի դարձնել քաղաքացիների համար իր բոլոր գործառույթները՝ ինչպես կատարողական վարույթի կողմերի ծանուցման մեխանիզմների կատարելագործմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ, կատարողական վարույթների իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ, այնպես էլ տեղեկատվության հասանելիության բարձրացմամբ: 

Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և Ծառայության՝ որպես պետական կառույցի հեղինակությունը շահարկելուց:

ՀՀ Հարկադիր կատարման ծառայություն