ՀԷԿ-երի կառուցումը ո՞ր վայրերում կարգելվի․ կառավարությունը հաստատեց ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Կառավարությունը սահմանեց փոքր հիդրոէլեկտրակայանների
կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: 

թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե՝
1. Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝

որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.

որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է.

որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:

2. Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,

գետերի հոսքի ձեւավորման տարածքներում,

գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն։