2 եղբայրներիս հետ միասին ենք ծառայել․ նախարարը՝ ունեցած խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Գործադիրը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի     վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագծի համաձայն`պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է նախատեսվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող և 18 տարին լրանալու օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած անձանց համար՝ մինչև 19 տարեկանը լրանալը, նախատեսվում է Կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում իրավասու պետական մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը։

Պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը․ 

1․ Ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել՝ եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին

2․ Պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով հնարավորություն է ընձեռնվում պայմանագիր կնքել նաև 2 տարի ժամկետով 

3․ Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը և կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը, 
հաստիքների կրճատման կամ կադրերի տրամադրության տակ թողնվելու ժամկետը լրանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հանգամանք է նախատեսվում նաև համապատասխան թափուր պաշտոնի բացակայությունը, 

4․ Պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման (ակտիվ պահեստազոր) պայմանագրի ժամկետը սահմանվում է մեկ տարի, 
բժշկական մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո պաշտպանության նախարարության պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով ուսումնառության գործուղված զինծառայողների կարգավիճակը համապատասխանեցվում է բժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ինտերնատուրա հրամանագրված կուրսանտների կարգավիճակին, 

5․ Հնարավորություն է ընձեռնվում մատչելի և երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման ծրագրին ընդգրկվել նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին, 
մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացը նախատեսվում է իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ այդ կարգավիճակի շնորհումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, 

6․ Զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը: