Այսօր ադրբեջանական կողմը մենահատ կրակոց է արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Պ

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով: Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:

 

--00—ԱՊ