Էկոնոմիկայի, ՇՄՆ և ԿԳՄՍ նախարարությունները համատեղ քննարկել են 6 հարց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

գնել սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցությանն այս անգամ մասնակցում էին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 6 հարց։

Առաջին հարցով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին ընդառաջ ջրային պաշարների վիճակը: Գևորգյանը ներկայացրել է համեմատաբար 5 խոշոր ջրամբարում մայիս ամսվա ջրային պաշարների վերաբերյալ տվյալները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծությունը։

Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է ստեղծված պատկերի վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաև խոսել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու և դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային կորուստների կրճատումը։ Կարևորվել է սակավաջրության պայմաններում ոռոգման ռեժիմների և ծավալների կանոնակարգումն՝ ըստ մշակաբույսների և վեգետացիաների քանակի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոռոգման սեզանին ի հայտ եկող խնդիրները քննարկել միջգերատեսչական ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ։

--00—ՍՊ