Հրապարակը՝ Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանը՝ Նիկոլստան․ Շարմազանովի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Նիկոլ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացու օր հռչակելու՝ կառավարության որոշմանը, առաջարկել է Հայաստանն անվանել Նիկոլստան։ Գրառումը՝ ստորև․  

«Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը:

Ո՛չ ավել, ո՛չ պակասՆիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր: 

Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք:

Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան:

Իսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ.

Սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների:

Բա մեկը չկա՞ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակներն է բարձրացրե՞լ, աշխատատեղեր է ստեղծե՞լ, ներդրումներ է բերե՞լ,կարմիր գծերն է վերացրե՞լ,գյուղատնտեսությունն է սուբսիդավորե՞լ: Ի՞նչ է արել՝ ոչինչ:

Հ. Գ. Նիլոլի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին առաջարկում եմ իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»: