Հաց բերողի մայրը Աննա Հակոբյանին խնդրել է որդու մեքենան վերադարձնել ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Աննա

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և  հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։

Շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար՝ տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ Արթուր Սարգսյանը մեքենայով մտել էր ՊՊԾ գունդ և շենքում գտնվող մարդկանց սնունդ տարել. հենց այդ արարքի համար էլ հասարակությունը նրան անվանել է «Հաց բերող»: Հիշելով մանրամասնություններ, տիկին Դոնարան նշել է, որ իր համար կարևոր է, որ Հաց բերողի մեքենան վերադարձվի իրենց ընտանիքին:

Զրույցի ընթացքում տիկին Հակոբյանը հետաքրքրվել է նաև տիկին Դոնարայի առողջական խնդիրներով, խոստացել օգնել նրան այդ հարցում: