ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մարտի 21-ին այցելելու է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին:  Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն արդեն հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: