Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կուտականի ուղղությամբ․ իրադրությունը հարաբերականորեն կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

կուտական

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․ Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

--00—ՍՊ