Յուրա Մովսիսյանն ընդգրկված կլինի ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ:

ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականի հայտացուցակում տեղի են ունեցել փոփոխություններ. Արսեն Բեգլարյանը վնասվածքի պատճառով չի մեկնի Բոսնիա և Հերցեգովինա, իսկ Յուրա Մովսիսյանն ընդգրկված կլինի ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը: