Մարտական հերթապահություն իրականացնողները թիկունքում ծառայողներից քիչ կծառայեն․ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

զինվոր

ԲՀԿ-ի՝ մարտական հերթապահության վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը քննարկելիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը:

Ըստ գերատեսչության մտահղացման` ավելի քիչ կծառայեն այն զինվորները, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում, իսկ նրանք, ովքեր թիկունքում են, ավելի երկար կծառայեն։

«Այժմ ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահությանն ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը», – ասել էՏոնոյանը։

Նախարարն այս մասին խոսեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ։