2018-ին Երևանի գրախանութներում գրանցվել է գրքի վաճառքի ռեկորդային թիվ․ Նազելի Ղարիբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Թանգարանների  այցելուների թիվն այդ տարի զգալիորեն աճել է, իսկ Երևանի գրախանութներում գրանցվել է գրքերի ռեկորդային վաճառք: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստում իր զեկույցում ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը: 

«Մշակույթի առումով կառավարության քաղաքականությունը միտված է եղել մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցություն ապահովելուն, մշակութային միջոցառումների լայն քարոզչություն իրականացնելուն: Նախորդ տարվա համեմատ այս տարվա կտրվածքով ավելի քան 121 հազարով ավելացել է Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանների այցելուների թիվը»,-նշեց Ղարիբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ  2018-ին Երևանի գրախանութներում գրանցվել է 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում գրքի վաճառքի ռեկորդային թիվ: Ղարիբյանը դա մշակութային կյանքում նշանակալի իրադարձություն համարեց: