Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

exanak16-3

Մայիսի 23-ի ցերեկը, 24-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 23-ի, 24-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   32.20C (1989 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       5.70C (1991 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   18.20C

--00—ՅՄ