Տեսագրվել է վթարի պատճառը՝ BMW X6-ը Կորեայի ձորից դուրս գալով է Թբիլիսյան խճուղի մտնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչեպես է մարտի 15-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցել BMW X6-ի ու Lexus-ի բախումը, ինչի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել էին հիվանդանոցեր։

Դեպքի վայր ժամանած ՃՈ հետաքննիչի մոտ վարորդների մտերիմները վթարի մեջ մեղադրում էին հակառակ կողմերին։ 

Տեսանյութում երևում է, որ BMW X6-ը Թբիլիսյան խճուղի է մտել Կորեայի ձորից դուրս գալով, որը վթարային իրավիճակ է ստեղծել վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել էին Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել էր էլեկտրասյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: