Եթե ռուսները պահեն Արցախը, կմնա, եթե չէ՝ ուրեմն ոչինչ չենք կարող փոխել. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Եթե ռուսները պահեն Արցախը, կմնա, եթե չէ՝ ուրեմն ոչինչ չենք կարող փոխել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մանասյանի համոզմամբ, Արցախի հարցում այլևս ոչինչ չենք կարող փոխել, արցախցիներն էլ թող ոչ ոքի չմեղադրեն և զբաղվեն իրենց սուբյեկտայնության բարձրացմամբ։ Բժշկի կարծիքով, անիմաստ է նաև նախագահներին մեղադրել, ըստ նրա՝ Քոչարյանն էլ ոչինչ չի կարող անել։

Բժշկի պնդմամբ, իրավիճակն իրականում այդքան էլ վատ չի, և ինչ-որ բաներ կարելի է փոխել, օրինակ՝ վճռականորեն պետք է պայքարել միջանցքի դեմ և որևէ կերպ թույլ չտալ, որ Սյունիքով միջանցք տրամադրվի։ Բժիշկը նաև նշեց, որ պետք է բացառվի նաև Հայաստանում ադրբեջանցիների իրավունքների հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ