Մտահոգված ենք ՌԴ-Վրաստան ուղիղ չվերթների վերականգնմամբ. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

դեպ

Մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ Հաղորդում է aliq.ge-ն։

Միլերն ասել է՝ դա չի բացառում, որ վրացական օդանավակայանների ընկերությունները հայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ: Նրա խոսքով, այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ժամանակը չէ։

«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Մենք մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ։ Սա կարող է նշանակել, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են հայտնվել պատժամիջոցների վտանգի տակ։ Մենք՝ ողջ արևմտյան հասարակությունը, հեռացել ենք այս ռեժիմից…»,- ասել է Միլերը:

--00—ՍՊ