26-ամյա տղան կասկածվում է 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ գործողություն կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

անչափահաս

Ոստիկանության Երևանի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 20-ին տվյալ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Լ.-ի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վերջինս կասկածվում է Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհու՝ 15-ամյա Աննա Հ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար։

Աղբյուրը նաև նշում է, որ Հակոբ Լ.-ն Աննա Հ.-ի նկատմամբ այդ գործողությունները կատարել է իր բնակարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: