Քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

բակո

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու  9-ամյա երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները, պատճառները:

Ինչպես  հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և  «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և երկու ուղևորները, ինչպես նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևորները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են, համապատասխանաբար, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»   բժշկական կենտրոններ: Իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել: