Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրևներն ու հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ սողանքների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

1111672

Իտալիայի հյուսիսային Էմիլիա Ռոմանիայի մարզում տեղատարափ անձրևներն ու հեղեղումները, որոնց զոհ է դարձել առնվազն 15 մարդ, հանգեցրել են հազարավոր սողանքների։ Նման գնահատումներ է տվել տարածաշրջանի երկրաբանների ասոցիացիայի ղեկավար Պարիդե Անտոլինին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Միանգամայն ճիշտ է, որ սողանքների թիվը, որոնց մասին  հաղորդվում է, չի համապատասխանում իրականությանը: 305 ակտիվ սողանքնե՞ր: Դրանք շատ ավելին են, դրանց թիվը հաշվվում է հազարներով», - ասել է նա Rai-3 հեռուստաալիքի եթերում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ