Փաշինյանը քիչ է մնում Արարատ Միրզոյանի անունն էլ փոխի կամ էլ ծածկի լեռը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Փաշինյանը քիչ է մնում Արարատ Միրզոյանի անունն էլ փոխի կամ էլ ծածկի լեռը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Ալիևն ու Փաշինյանը գրեթե միշտ խոսում են միաժամանակ, նրանք տառ առ տառ կրկնում են նույն բանը։ Ադրբեջանագետի կարծիքով, ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը ահաբեկում են հայ ժողովրդին՝ հիբրիդային պատերազմ մղելով նրա դեմ։

Ըստ նրա՝ մարդկանց փորձում են համոզել, որ իրենք ի զորու չեն պայքարել, ամեն ինչ վերջացած է և ստիպված պետք է հաշտվեն։ Ըստ Հայրապետյանի՝ եթե վաղը ադրբեջանցիները հարձակվեն Տիգրանաշենի վրա, ապա հայ զինվորը ինչպե՞ս այն պետք է պաշտպանի, եթե երկրի գլխավոր հրամանատարը հայտարարում է, որ այն հանձնելու է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ