«Վանաձոր» ՔԿ դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացու կոշիկից կասկածելի նյութ է հանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

դատապարտյալ

Մարտի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ղ.Ս-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Բ.Ռ-ին, որի ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել և առգրավել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: