Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն բեռնատարների համար:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: