Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 12.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

1111745

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի նկատմամբ  ավելացումը կազմել է 23.2 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 22.2 տոկոսով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ