Էրիկ Իսրայելյանը չեղարկել է պայմանագիրը պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայտնի ընկերության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

51508088_0_15_910_527_2072x0_60_0_0_a502c95b5a079c9bfc8cfdd947e0b8b2-750x375

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է՝ չեղարկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ պայմանագիրն ու հունիսի 1-ին կայանալիք մրցումների մասնակցությունը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Ինձ համար աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հարթակներից հայոց եռագույնը բարձրացնելն ու օրհներգը հնչեցնելը մեծագույն պատիվ է և այս առաքելությամբ մեծ օգուտ կբերեմ իմ ազգին ու պետությանը և իմ ծառայությունն այսպես կմատուցեմ իմ հայրենիքին»,- գրել է Իսրայելյանն ու անդրադարձել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված՝ իր տարկետման դադարեցման նախագծին:

«Փետրվարի 4-ին կայացել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Ես չեմ մասնակցել նշված առաջնությանը՝ լուրջ վնասվածքի պատճառով, որի մասին նախապես տեղեկացրել եմ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, իսկ իմ անձնական մարզիչ Արմեն Հակոբյանը վնասվածքիս մասին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Բերված պատճառաբանությունը չի կարող հիմք հանդիսանալ ինձ տարկետումից զրկելու համար, քանի որ մրցաշարին չմասնակցելու պատճառը հարգելի է»,- գրել է Իսրայելյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ