Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ԵԱՏՄ ղեկավարների համաժողովի ընդլայնված կազմով նիստին։ Նա, մասնավորապես, հայտարարել է. «ԵԱՏՄ հանձնաժողովի կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է վերջին 30 տարում համագործակցել ԵԱՏՄ անդամների հետ՝ բացառությամբ Հայաստանի։ Լուրջ նախադրյալներ կան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով»։ 

Նա նաև հավելեց․«Մենք նախաձեռնել ենք «Զանգեզուրի միջացքի» ձևավորումը, որը ոչ միայն կկապի Ադրբեջանը Նախիջևանին, այլև մաս կկազմի միջազգային երկաթուղային ցանցին»։

--00—ԶՀ