Տիգրիս գետում շոգենավ է խորտակվել, 40 մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում՝ Տիգրիս գետում, շոգենավ է խորտակվել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ նավաբեկության հետևանքով 40 մարդ է մահացել: Հաղորդվում է, որ շոգենավը գերբեռնված է եղել:

Շոգենավի ուղևորների մեծ մասը կանայք և երեխաներ էին, ովքեր լողալ չգիտեին:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Նրանց առայժմ հաջողվել է փրկել 12 հոգու: