Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ․ Փաշինյանը՝ Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

«Ադրբեջանի գործողությունների պատճառով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ»։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։ 

«Հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանն ապօրինի շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելափակված են, ինչը էլ ավելի է խորացնում ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում», - նշել է նա։ 

--00--ՍՊ