Ջրհեղեղ՝ Ադրբեջանում․ տներ են ավերվել, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ադրբեջան

Ադրբեջանում ջրհեղեղը երկու մարդու կյանք է խլել։ Երկուսի մարմիններն էլ հայտնաբերվել են։

Նրանք են՝ 1954 թվականին ծնված Մուխթար Հուսեյնովը և 2001 թվականին ծնված Իբրահիմ Կուրբանովը, գրում է APA գործակալությունը։ 

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

 Նախնական հաշվարկներով վնասվել է 5 տրանսպորտային միջոց, մասամբ վնասվել են բնակելի տներ։

--00--ՍՊ