Նորաշենի արգելոցի տարածքի ջրային հատվածից հայտնաբերվել է 19 հատ 10 մ երկարությամբ խեցգետնաորսիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

f53729e1-b53b-4206-91f2-10120883bf35.jpg

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյոնքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ, հայտնում են Շրջակա միջավայի նախարարությունից:

Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար: Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով, դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում վերջինիս կենդանական և բուսական աշխարհը։ Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում:

--00--ԶՀ