Դավիթ Կարապետյանը չունի բարձրագույն կրթություն եւ չի կարող զբաղեցնել այդ պաշտոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը չունի բարձրագույն կրթություն, հետեւաբար այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք էլ չունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ ԽաԺակյանը։

«Մարտի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստին քաղաքապետին ներկայացրեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վիճելի նկատողությունը կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչին՝ խնդրելով հետեւել գործընթացի օրինականությանը։

Քաղաքապետին ասացի, որ ակնհայտ է, որ վ/շ ղեկավարը թիրախավորված փորձում է աշխատանքից ազատել բաժնի վարիչին։

Դավիթ Կարապետյանը հարցապնդմանս օրը աշխատակցին տալիս է երկրորդ՝ խիստ նկատողությունը․․․

Փորձելով հասկանալ, թե վ/շ ղեկավարը ի՞նչ գիտելիքների է տիրապետում, որ նույն դեպքով հանրային ծառայողին երկու նկատողություն է տալիս, պարզեցի, որ վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն եւ հետեւաբար նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով չունի այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք։

(Հավանաբար այս է պատճառը, որ վերջինիս կենսագրականը բացակայում է քաղաքապետարանի կայքից)։

Այսօր դիմել եմ քաղաքապետին, պազելու բոլոր հիմքերը՝ թե բաժնի պետին նկատողություններ տալու, թե վ/շ ղեկավար նշանակելու վերաբերյալ»,– նշել է նա։