Կաշառքի չափեր. 10 000 դոլար՝ դպրոցի տնօրեն, 3000՝ ուսուցիչ նշանակելու համար. Լոռու մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

10 000 դոլար՝ դպրոցի տնօրեն, 3 000՝ ուսուցիչ նշանակելու համար Լոռու մարզում կաշառք են վերցրել։ 24TV-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անդրադարձել է մարզում նախկինում գոյություն ունեցող կոռուպցիոն դրսևորումներին։ Ըստ մարզպետի, մարզպետարանի անձնակազմի մեծ մասը ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաների մեջ։ 

Մարզպետն անդրադարձել է նաև մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, իրականացվող ծրագրերին, նաև նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հեռակա բանավեճին։