«Հավասարը հավասարին»․ Էրդողանի ու Քըլըչդարօղլուի շանսերը՝ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 27, 24News

erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուի՝ ընտրություններում հաղթելու շանսերը գրեթե հավասար են, հաղորդում է Area Araştırma կենտրոնը՝ հարցման արդյունքներով, գրում է РиаНовости-ն։ 

Կենտրոնի տվյալներով՝ 44,7%-ը պատրաստ է քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին, 43,7%-ը՝ Էրդողանի, ևս 11,6%-ը չի կողմնորոշվել ընտրության հարցում կամ չի պատրաստվում գնալ քվեարկության։

Չկողմնորոշվածների և չքվեարկողների ձայները թեկնածուների միջև բաշխելու դեպքում կենտրոնը հանգել է հետևյալ արդյունքների. Քըլըչդարօղլուին կաջակցի 50,6%-ը, Էրդողանին՝ 49,4%-ը:

 --00—ՍՊ