ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր 27 փողոցում բախվել են Nissan X-Trail մակնիշի 35 NՍ 755 համարանիշի և ոստիկանության ուղեկցող գումարտկին պատկանող ГАЗель մակնիշի 432 II 02 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր:
Այս պահին տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը և արդյոք վթարի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացինեոր կան թե ոչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: