Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, շրջանների զգալի մասում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

l-CrY7yVNTzK.

Մայիսի 27-ի և 28-ի ցերեկը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում

Մայիսի 27-ին, 28-29-ի կեսօրից հետո, 30-31-ը սպասվում է, հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

--00—ՅՄ