Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Այսօր՝ մարտի 21-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:10-ի սահմաններում  դիմակավորված 2 անձ՝ մեկը հրացանով, մյուսը՝ ատրճանակով, մտել են Արմավիր քաղաքի 107 թաղամասի 284 տուն, բայց չի հաջողվել գործն ավարտին հասցնել։ Տանտերը դիմադրություն է ցուցաբերել, հնչել են կրակոցներ, որից հետո նրանք դիմել են փախուստի:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ աղբյուրի՝ տանտերը տեղափոխվել է հիվանդանոց: