Կայացել է «Ice Arena 2023»-ի բացման արարողությունը․ առաջնության խորհրդանիշն է պինգվինը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

l-sPPqRuYK3b

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հանդիսավորությամբ մեկնարկել է «Ice Arena 2023» առաջնությունը:

Մարզական այս ստուգատեսն իր ձևաչափով և մասշտաբով աննախադեպ է մարզական կառույցի համար: Երկու օր շարունակ տարբեր տարիքային խմբերում լավագույնի կոչմանն արժանանալու համար իրենց ուժերը կփորձեն 90 սան, իսկ նրանց ելույթները կգնահատեն Ռուսաստանից ժամանած մրցավարները:

Առաջնության խորհրդանիշն է պինգվինը, որն, ի դեպ, այսուհետ կդառնա նաև մարզադպրոցի այցեքարտը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ