Սերբիայի պաշտպանության նախարարը դարձել է իշխող կուսակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1111960

Սերբիայի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով լրագրողների հետ՝ նա շնորհակալություն է հայտնել իր թեկնածության առաջադրման և ընտրության համար։ Վուչևիչը երախտիքի հատուկ խոսք է հղել գործող նախագահ, կուսակցության նախկին 11 տարիների ղեկավար Ալեքսանդր Վուչիչին «կուսակցության հիասքանչ կառավարման, 11 տարի նախ և առաջ հանուն Սերբիայի պայքարելու համար»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ