Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Հանրապետության տարածքում մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի  22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: