Գեորգի Հարությունյանը նորամուտը կնշի ՌՊԼ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

harutyunyan7_750x375_v1.thumb_.jpg

ՌՊԼ-ի 29-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Տանտերերի մեկնարկային կազմում են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Վերջինս իր նորամուտը կնշի ՌՊԼ-ում․ 18-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է ընդգրկվել կրասնոդարյան թիմի կազմում ՌՊԼ-ի շրջանակում։ Այս մրցաշրջանում նա 10-ը հանդիպման է մասնակցել ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում։

Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

--00--ԶՀ