ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

--00—ՅՄ