Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1111985

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի  մասսայականացման, բնակչության շրջանում  ֆիզկուլտուրայի  ու  սպորտի  քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին անցկացվեց «ՀՀ վարչապետի  գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի  երրորդ մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ  մասնակցեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարը տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, իսկ մրցատարածությունը ձգվեց 40 կմ:

Այդ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան)  բոլորից արագ հաղթահարեցին Անանիա Ոսկանյանը, Պավել Ստեփանյանը և Խաչատուր Սարիբեկյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Լիլիթ Հարությունյանը, Անի Սարգսյանը։

Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի (41 և ավելի բարձր) լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Վարդան Ալքումյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Սարգսյան և Լիլիթ Արարատյանը:

Խրախուսական պագևներ են ստացել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներ՝ 53-ամյա Նազելի Մանուկյանը  և 82-ամյա Հակոբ Թութունջյանը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ