Տիգրան Ավինյանը շնորհավորում է և կոչ անում հիշել անցյալի փառավոր էջերը ու դրանցից կարևոր դասեր քաղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

photo_2023-05-28_18-05-48

Մայիսի 28-ը հայկական պետականության վերածննդի՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման օրն է։

դհդգհգհ

Այսօր մեր շնորհավորական ուղերձն ուղղված է ողջ ազգին, անկախ և ինքնիշխան Հայաստանին, որի հիմքը գծվել է 1918 թվականին՝ Սարդարապատի և Ապարանի հերոսական ճակատամարտերով։

դհբգռֆհ

 

Խորհրդանշական է այս օրը գտնվել Ապարանում, որտեղ 1 դար առաջ մեր քաջ նախնիների համախմբման, միասնական կամքի և անկոտրում պայքարի շնորհիվ կանգուն մնաց Հայաստանը։

ղդգռհգֆ

Հերոսական քաղաքից շնորհավորում եմ բոլորիս՝ մեր անցյալի փառավոր էջերը հիշելու, դրանցից կարևոր դասեր քաղելու և մեր հայրենիքի արժանավոր ապագան կառուցելու կոչով։

--00—ՅՄ