Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

l-6KX9L7cyPP.jpg

Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախնական արդյունքները կհրապարակվեն վաղը՝ մայիսի 29-ին, իսկ պաշտոնական արդյունքները՝ հունիսի 1-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ 81 մարզերում ընտրատեղամասերը սկսել են աշխատել 08:00-ից, որոնք կաշխատեն մինչև 17:00-ն։ Ընդհանուր առմամբ երկրում և դրա սահմաններից դուրս տեղադրվել է 191884 քվեատուփ։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։

Հիշեցնենք նաև, որ ընտրությունների առաջին փուլը Թուրքիայում տեղի ունեցավ մայիսի 14-ին։ Առաջին փուլում երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,52 %-ը, իսկ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 %-ը:

--00—ՅՄ