Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Կահիրեի նահանգապետ գեներալ-մայոր Խալեդ Աբդել Աալի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Снимок

Մայիսի 28-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Կահիրեի նահանգապետ գեներալ-մայոր Խալեդ Աբդել Աալի հետ։ Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեպանությունից:

Կողմերը բարձր են գնահատել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ հիշատակելով վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը:

Քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Կահիրեի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, և այդ կապակցությամբ երկու քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագրի ստորագրումը։ 

Հանդիպմանը դեսպան Հրաչյա Փոլադյանը Կահիրեի նահանգապետ Խալեդ Աբդել Աալին տեղեկացրել է` Երևանի հրապարակներից մեկը «Եգիպտոսի հրապարակ» անվանակոչելու Երևանի ավագանու որոշման մասին։ 

--00—ՅՄ